Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Աշխատանքային օր` Շիրակի մարզում

Աշխատանքային օր` Շիրակի մարզում

Նախարարն առաջինը եղավ Ախուրյանի Հայ օգնության միության մոր և մանկան առողջության կենտրոնում։ Հիմնադրումից ի վեր այստեղ ամեն տարի 1100-1200 ծնունդ է արձանագրվում` մարզում ամենաբարձր ցուցանիշը։

 

Դա մի կողմից բացատվում է մասնագետների լավ պատրասված թիմի նկատմամբ վստահությամբ, մյուս կողմից` տեխնիկական հագեցվածությամբ ու պայմաններով։ Ախուրյանի և մերձակա գյուղերի 3350 երեխայի պոլիկլինիկական սպասարկումն իրականացնում են փորձառու մանկաբույժները։ Ի լրումն ախտորոշիչ ծավալուն հետազոտությունների` այստեղ հսկվող հղիների համար ստոմատոլոգիական ծառայություն է կազմակերպվել։ 

 

Կենտրոնի պոլիկլինիկական հատվածում Դերենիկ Դումանյանը ծանոթացավ պատվաստումների իրականացման ընթացքին։ Ընդգծելով իմունականխարգելման ազգային ծրագրի կարևորությունն ու արդյունավետությունը` նախարարը ներկա ծնողներին վստահեցրեց, որ մշտապես ձեռք են բերվում ամենաորակյալ ու անվտանգ պատվաստանյութերը։ 

 

«Երեխաներին վտանգավոր հիվանդություններից զերծ պահելու համար մենք երբեք միջոցներ չենք խնայելու։ Անգամ եթե խոսքը շատ փոքր թվով թերհաս նորածինների զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանն է վերաբերում»,-ասաց նախարարը։  

 

Իրականացվող ծառայությունների ծավալներին ու որակին, մասնագիտական ներուժին, բժշկական սարքավորումներով հագեցվածությանը մանրամասն ծանոթանալուց հետո Դերենիկ Դումանյանը նկատեց, որ երկրորդ վիրահատարանը վերագործարկելուց  և որոշ թերություններ շտկելուց հետո կենտրոնը կարող է հավակնել երկրորդ մակարդակի ծննդատան կարգավիճակ ստանալուն։ 

 

«Մենք հակված ենք բոլոր մարզերում երկրորդ մակարդակի ծննդատներ ունենալու, որպեսզի հղիները որոշակի բարդության դեպքում ծառայությունները տեղում ստանան։ Միաժամանակ այդ կարգավիճակը բուժհիմնարկին լրացուցիչ ֆինանսներ` հետևաբար  զարգացման հնարավորություններ կապահովի»,- նշեց նախարարը:  

 

Այնուհետև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Գյումրու ծննդատանը և Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում։  

 

Նախկին պոլիկլինիկայի շենքում տեղակայված Գյումրու ծննդատունը թե՛ կառուցվածքային առումով, թե՛ վիրահատարանների ու ծնարանների հագեցվածությամբ, սարքավորումների արդիականությամբ հեռու է ժամանակակից պահանջները բավարարելուց: Դրան գումարած` ծննդատունը սկսել է թերբեռնվածությամբ աշխատել։ Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի ծննդօգնության բաժանմունքը գործարկելուց հետո նախորդ տարվա համեմատությամբ 2013-ին այստեղ 480 ծնունդ պակաս է արձանագրվել։ Ճիշտ նույնքան ծնունդ եղել է Ավստրիականում։ Գյումրու ծննդատան համար հուսադրող չեն նաև 2014-ի ցուցանիշները։ Իրավիճակ, որ ֆինանսական լուրջ խնդիրներ է հարուցում:

 

 Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը լսեց նրանց կարծիքներն ու առաջարկները, քննարկվեցին իրավիճակը շտկելու մի շարք առաջարկներ։ 

 

«Առողջական տարբեր խնդիրներով ամենաքիչը Շիրակի մարզից են Երևան գալիս։ Սա խոսում է այն մասին, որ տեղի մասնագետներին վստահում են։ Այդ են վկայում նաև ծննդատան մանկական և մայրական մահացության շատ ցածր ցուցանիշները, գինեկոլոգիական բարդ վիրահատությունների կատարումը։ Սակայն, չնայած բանիմաց, վերապատրաստված մասնագետների առկայությանը, ծննդատանը շատ առումներով չլուծված հարցեր կան։ Նախարարությունը չի կարող հղիներին հարկադրել այս կամ այն ծննդատունն ընտրել։ Դա նրանց իրավունքն է։ Փոխարենը մենք բոլոր ծննդատներից պահանջում ենք որակյալ, ներկայացված չափորոշիչներին համապատասխան բուժօգնություն ապահովել։ Մնացյալը մրցակցային դաշտն է կարգավորում։ Եթե բուժհիմնարկը վնասով է աշխատում, ապա ինքը պետք է ճանապարհներ գտնի` նոր ծառայություններ, ծրագրեր իրականացնի կամ գուցե փոխի ուղղվածությունը»,-ասաց նախարարը։ 

 

Կայացած քննարկումից հետո Դերենիկ Դումանյանը ծննդատան ղեկավարներին հանձնարարեց նախարարության  տարբեր ստորաբաժանումների հետ ևս մեկ անգամ հանգամանալից ուսումնասիրել խնդիրը և ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի խորհրդատվությամբ իրատեսական լուծումներ առաջարկել։ Հորդորեց առաջին հերթին քայլեր ձեռնարկել ֆինանսական  խնդիրների լուծման ուղղությամբ։ Միաժամանակ խոստացավ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակից մասնագետներ գործուղել` տեղում կառուցվածքային և կազմակերպական օպտիմալ լուծումներ գտնելուն աջակցելու նպատակով։ 

 

Արդիական սարքավորումներով հագեցած «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում» ծառայությունները, այդ թվում` արտահիվանդանոցային ամբուլատոր հսկողությունը, իրականացվում են եվրոպական չափանիշներով։ Իսկ նորածնային վերակենդանացման բաժանմունքը մարզերում լավագույններից է։ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ այստեղ մայրության դպրոց են հիմնում, որտեղ կտրամադրվի նաև հոգեբանի խորհրդատվություն։ 

 

Հիվանդանոցն Ավստրիայի կառավարության աջակցությամբ նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան 3500 երեխայի անվճար ակնոց է տրամադրվել։ Շարունակվող ծրագրում ընդգրկվել են նաև սիրիահայերը։   

 

Դերենիկ Դումանյանի աշխատանքային այցի արդյունքները քննարկվեցին նաև Շիրակի մարզպետի հետ։ 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ